Բայդենը մտադիր չԷ ցուցմունքներ տալ Թրամփի իմփիչմենթի ընթացակարգի շրջանակում |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը մտադիր չԷ ցուցմունքներ տալ Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման ընթացակարգի շրջանակներում: Այդ մասին Բայդենը, որը հավակնում Է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվել, դեկտեմբերի 4-ին լրագրողներին հայտարարել Է Այովայի նահանգում, տեսագրությունը հրապարակված Է Washington Examiner թերթի կայքում:

Նախկին փոխնախագահին հարց են տվել, թե նա պատրաստ Է արդյոք հոժարակամ ցուցմունքներ տալ: «Ո՛չ, Ես նրանց (Թրամփին եւ նրա կողմնակիցներին) թույլ չեմ տա շեղել ուշադրությունը (պաշտոնազրկման ընթացակարգից)»,- պատասխանել Է նա: «Այդ նախագահն Է կատարել հանցագործություններ, որոնք հանգեցրեցին իմփիչմենթի: Ես նրան թույլ չեմ տա խուսափել դրանից»,- հավելել Է Բայդենը:

Ավելի վաղ Թրամփը եւ մի քանի օրենսդիրներ հանրապետականների թվից հայտարարել են, թե Բայդենը պետք Է ցուցմունքներ տա: Նրանք նշել են, թե փոխնախագահը պետք Է պարզաբանի այն հարցերը, որոնք վերաբերում են նրա որդու՝ Հանթեր Բայդենի աշխատանքին Ուկրաինայի Burisma Էներգետիկական ընկերությունում: Հանթեր Բայդենը եղել Է ընկերության ղեկավարության կազմում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն