2024-09-06-77f97adc-a40f-4f72-9749-fc8df127bb4c.jpeg

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հանրային կազմակերպությունների գնումների կարգավորումներին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է գնումների համակարգի ընթացիկ վիճակը, անդրադարձ է կատարվել ոլորտում առկա խնդիրներին, դրանց հնարավոր լուծումներին: Մասնավորապես, քննարկվել են հանրային կազմակերպությունների գնումների կարգավորումներին, առկա իրավիճակին, էլեկտրոնային գնումների համակարգի ներդրմանը, մասնակիցներին ներկայացվող պահանջներին վերաբերող հարցեր:

Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ: Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է ոլորտի հետևողական բարելավման անհրաժեշտությունը և հանձնարարել շարունակել անհրաժեշտ քայլերի իրականացումը՝ հաշվի առնելով քննարկման արդյունքում հնչած առաջարկությունները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն