2024-09-08-0b364f85-e20f-419e-bd39-380deb8e3d45.jpg

Լատվիայում հայտարարել են երկրի տարածքում ռուսական ռազմական ԱԹՍ-ի կործանման մասին |armenpress.am|

armenpress.am: Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը հայտարարել է, որ նախօրեին Լատվիայի արևելյան հատվածում ռուսական ռազմական անօդաչու թռչող սարք է կործանվել։

Այս մասին Լատվիայի նախագահը նշել է X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ՝ հավելելով, որ միջադեպի առնչությամբ կատարվում է նախաքննություն։

«Մենք սերտ կապի մեջ ենք մեր դաշնակիցների հետ։ Նման միջադեպերի թիվն ավելանում է ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկայնքով, և մենք պետք է դրանք անդրադառնանք հավաքականորեն»,-ասված է նրա գրառման մեջ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն