2024-09-11-4cd65cb9-a179-4f53-96ae-373b318c3449.png

Դանակահարել են Տաջիկստանի գլխավոր մուֆթիին |tert.am|

tert.am: Տաջիկստանի Ուլեմների խորհրդի նախագահ Սաիդմուկարամ Աբդուլկոդիրզոդան դանակահարման հետևանքով վիրավորվել է Դուշանբեի կենտրոնական մզկիթի մոտ։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով հանրապետության ներքին գործերի նախարարության մամուլի կենտրոնին։

«Այսօր` ժամը 17:20-ին, Դուշանբե քաղաքի կենտրոնական մզկիթի մոտ աղոթքից հետո չարագործը դանակահարել է Տաջիկստանի Ուլեմների խորհրդի նախագահ Սաիդմուկարամ Աբդուլկոդիրզոդային»,-ասված է հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունում հավելել են, որ հարձակվողը ձերբակալվել է։

Տաջիկստանի ՆԳՆ-ից հայտնում են, որ հարձակումն իրականացվել է խուլիգանական դրդապատճառներով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն