Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին իրականացվելու են քարաթափման աշխատանքներ. ՓԾ

ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են՝ սեպտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ից, Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 25-րդ կմ-ին, հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով, ՀՀ ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողների կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ: Աշխատանքներին օժանդակելու են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզի պարեկային ծառայողները։

Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն