2024-09-18-5a81e654-2fb8-4cb9-90e7-2c1269449abb.png

Փոփոխություններ են կատարվել մայրաքաղաքի գերեզմանատների գործող վճարովի ծառայություններում

Ասֆալտապատում, պարսպապատում, գերեզմանատեղիների սահմանազատում. մայրաքաղաքում գործող բաց և մասնակի փակ գերեզմանատներում վերջին տարիներին մաքրման ու բարեկարգման լայնածավալ աշխատանքներ են իրականացվում, հայտմում են Երևանի քաղաքապետարանից։

 

«Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի կողմից գերեզմանատեղիները տրամադրվում են օրենքով սահմանված կարգով՝ անվճար հիմունքներով:

 

Մատուցվում են նաև վճարովի ծառայություններ: Գերեզմանատեղիների համար հատկացված տարածքների հնարավոր խախտումներից խուսափելու նպատակով ՀՈԱԿ-ը իրականացնում է սահմանազատման շինարարական աշխատանքներ:

Փոփոխություններ են կատարվել գործող վճարովի ծառայություններում, գերեզմանատներում երկաթբետոնյա կոնստրուկցիաների տեղադրման վճարը նվազել է 5.7%-ով»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն