2024-09-19-a93d9cab-e92f-43b3-8840-53361af3f56e.jpeg

Լիբանանում երեկ տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել է 20-ի |azatutyun.am|

azatutyun.am: Լիբանանում սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած հեռահաղորդակցության միջոցների և այլ սարքավորումների նոր պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, հայտնում է երկրի Առողջապահության նախարարությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր 14 զոհի և 450 վիրավորի մասին։

Alhurra հեռուստաալիքը նշում է, որ զոհվածների թվում «Հեզբոլա»-ի (ԱՄՆ-ում և մասամբ ԵՄ-ում ահաբեկչական ճանաչված) 9 անդամներ են։

Բեյրութի արվարձաններում և այլ շրջաններում փեյջերների միաժամանակյա առաջին պայթյուններըհնչել են սեպտեմբերի 17-ին, որի հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, 3 հազարը վիրավորվել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն