Մեծ Բրիտանիայի թագավորն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը շնորհավորել են Անկախության տոնի առթիվ |tert.am|

tert.am: Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը շնորհավորել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանին՝ Հանրապետության Անկախության տոնի առթիվ։

«Ես կարևորում եմ մեր ժողովուրդների միջև կապը և հուսով եմ, որ մեր երկրները կարող են շարունակել սերտորեն համագործակցել կարևոր գլոբալ խնդիրների շուրջ՝ լինի դա խաղաղություն և բարգավաճում, թե շրջակա միջավայր և կլիմայի փոփոխություն», – նշել է նա։

ՀՀ Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ X-ում հայերենով գրառում անելով։ 

«Կեցցե ազատ, ինքնիշխան և ժողովրդավար Հայաստանը։ Եկեք հիշենք բոլոր նրանց, ում զոհողությունների շնորհիվ դա հնարավոր դարձավ», – գրել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով