Հույս ունենք՝ մեր երկրների միջև համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի. Ուկրաինայի ԱԳՆ-ն շնորհավորել է ՀՀ Անկախության տոնի առթիվ

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության տոնի առթիվ։ Շնորհավորական ուղերձը հրապարակվել է Ուկրաինայի ԱԳՆ-ի «X»-ի պաշտոնական միկրոբլոգում։

«Սրտանց շնորհավորում ենք Հայաստանին և ԱԳՆ մեր գործընկերներին Անկախության օրվա կապակցությամբ: Մենք բարձր ենք գնահատում հայ և ուկրաինացի ժողովուրդների միջև պատմական բարեկամությունն ու կապերը և հույս ունենք, որ մեր երկրների միջև համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի»,- ասված է ուղերձում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով