ԱՄՆ հանրապետական ու դեմոկրատ օրենսդիրները կոչ են արել մեղմել քաղաքական հռետորաբանությունը |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com:ԱՄՆ երկու խոշոր քաղաքական կուսակցությունները ներկայացնող ամերիկացի օրենսդիրները կոչ են արել մեղմել քաղաքական հռետորաբանությունը՝ այս նոյեմբերի 5-ին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ: Նման կոչ է հնչել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ երկրորդ մահափորձից հետո։

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն առաջին հանրահավաքն է անցկացրել բացօթյա միջավայրում՝ իր դեմ երկրորդ մահափորձից հետո։ Առանց որևէ ապացույց ներկայացնելու՝ տեղի ունեցածի համար Թրամփն ավելի վաղ մեղադրել էր ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենին և փոխնախագահ Քամալա Հարիսին, թե նրանց հռետորաբանությունն իր դեմ ատելություն է սերմանում։

Սպիտակ տան կայքում հրապարակված հայտարարությաբ ԱՄՆ նախագահի դեմոկրատների թեկնածու Հարիսը նշել է, թե խորապես անհանգստացած է Թրամփի դեմ երկրորդ՝ հնարավոր մահափորձից, նաև հավելել, որ դատապարտում է քաղաքական բռնությունը։

Զուգահեռաբար՝ ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը՝ Ներկայացուցիչների տունը, ընդունեց Միացյալ Նահանգների գործող ու նախկին բարձրաստիճան պաշտոնյաների անվտանգության ապահովման համար պատասխանատու Գաղտնի ծառայության ֆինանսավորումը ավելացնելու մասին օրինագիծ, որին իրենց աջակցությունը հայտեցին երկու կուսացությւոնների օրենսդիրները:

Վերջերս այդ ծառայությունը խոստովանեց իր ձախողումը, երբ Թրամփի դեմ մահափորձ իրականացվեց Փենսիլվանիայում, որի ժամանակ գնդակը դիպչել էր նրա ականջին:

Այժմ, ձևավորվել է երկկուսակցական աշխատանքային խումբ՝ քննելու երկու մահափորձերը և քաղաքական բռնության աճի պատճառները:

«Մեզ հետ ինչ-որ բան է կատարվում: Սա մեծ ազդեցություն է ունեցել մեր մշակույթի վրա: Երկու կողմերն էլ երբեմն կոշտ բաներ են ասում: Երբեմն հետ ես նայում ու տեսնում, որ դա նկատի չունեիր, սակայն ասվածը սխալ է ընկալվում ու ընդունվում: Պետք է զգույշ լինել, թե ինչ ենք ասում և ինչպես ենք ասում»,- նշում է հանրապետական կոնգրեսական Մայք Քելին:

«Մեծ տարբերություն կա քաղաքական [բուռն պայքարի] ընթացքում կոշտ բանավեճերի, ինչը պետք է անենք, և քաղաքական բռնության, ամերիկյան հասարակության մեջ այն բացառելու միջև՝ անկախ նրանից՝ հանրապետակա՞ն եք, թե՞ դեմոկրատ: Որևէ մեկը երբևէ չպետք է դիմի բռնարարքի»,- ասում է դեմոկրատ կոնգրեսական Ջեյսոն Քրոուն։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով