«Համակարգիչներ մարզերի երեխաներին» ծրագիրը մարզերի ակտիվ ու տաղանդավոր երեխաներին տրամադրում է համակարգչային տեխնիկա ինքնակրթվելու և միջավայրի վրա դրական ազդեցություն թողնելու նպատակով։ Այն իրականացվում է «Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ-ի շրջանակներում։ 3 տարվա ընթացքում ծրագրի շրջանակներում մարզերի երեխաներին տրամադրվել է 212 համակարգիչ, և այսօր նրանց 46%-ն ունի հեռավար աշխատանք։ Նախորդ 5 փուլերի ընթացքում ծրագրին աջակցել են ավելի քան 100 անհատներ և 10 խոշոր կազմակերպություն։
«Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ-ից հայտնում են, որ այժմ մեկնարկվել է «Համակարգիչներ մարզերի երեխաներին» ծրագրի 6-րդ փուլը՝ 35 շարժական համակարգիչ (նոթբուք) հավաքագրելու նպատակով։ Դրանք տրվելու են մարզեցի ակտիվ ու պատասխանատու երեխաներին և մարզերում գործող կրթական կառույցներին։ Համակարգիչները կարող են լինել նոր կամ օգտագործված՝ բարվոք վիճակում։
«Ոչ ոք չի կարող ասել, թե քանի տաղանդավոր երեխա համակարգչային տեխնիկա չունենալու պատճառով չի կարողացել իրակացնել կարևորագույն ծրագրեր։ Մարզերի երեխաներին համակարգիչներ տրամադրելով՝ մենք ակտիվ հետևում ենք նրան անձնային աճի դինամիկային, երբեմն անսպասելի ցուցանիշներ ենք ունենում։ Շատերը անմիջապես նոր մասնագիտության մեջ ենք խորանում, թեմատիկ դասընթացների ու սեմինարների մասնակցում, հետո անցնում հեռավար աշխատանքի։ Վերջինս թույլ է տալիս շարունակել մնալ մարզում, և շենացնել նաև իր համայնքն ու մարզը», նշում է ՀԿ-ի նախագահ Արամայիս Մարգարյանը։
Դուք ևս կարող եք միանալ այս բարի գործին և նվիրել համակարգիչ մարզերի երեխաներին՝ անցնելով հետևյալ հղմամբ:
«Մարզերի երեխաները մարզերում» սոցիալ-կրթական ՀԿ է, որի նպատակն է ստեղծել կիրթ, հայրենատեր, ամուր արժեհամակարգով առանջնորդների ապակենտրոն համայնք՝ հանուն Հայաստանի համաչափ զարգացման։
Այս պահին համայնքում ներգրավված են շուրջ 400 ակտիվ կամավորներ Հայաստանի բոլոր մարզերից և Ջավախքից, ինչպես նաև Հայաստանից և Սփյուռքից ավելի քան 100 փորձառու մենթորներ։