2024-09-26-2148d5c1-daec-45d0-b48c-775b00450479.jpg

Իսրայելն ԱՄՆ-ից 8,7 միլիարդ դոլար ռազմական օգնության փաթեթ կստանա |armenpress.am|

armenpress.am: Իսրայելը Միացյալ Նահանգներից 8,7 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ կստանա բանակին մարտական ​​միջոցներ տրամադրելու և պաշտպանական սպառազինության համակարգեր գնելու համար։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Պաշտպանության նախարարության գլխավոր տնօրեն, գեներալ-մայոր Էյալ Զամիրը (թոշակի անցած) Վաշինգտոնում ներկայացրել է պատերազմին 8․7 միլիարդ դոլարի չափով ամերիկյան օգնության փաթեթի մանրամասները», – նշված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, հաղորդվում է, որ օգնության այս փաթեթից 3,5 միլիարդ դոլարն արդեն փոխանցվել է Իսրայելի պաշտպանության նախարարության հաշվեհամարին։ Դրանք նախատեսված են հիմնական ռազմական գնումների համար։ Մնացած 5,2 միլիարդ դոլարը կծախսվի հակաօդային պաշտպանության համակարգերի, այդ թվում՝ «Երկաթե գմբեթի» և «Դավթի պարսատիկի», ինչպես նաև առաջադեմ լազերային համակարգի վրա:

Նշվում է, որ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի կողմից ուղարկված գեներալ-մայոր Զամիրը բարձր մակարդակով մի շարք հանդիպումներ է անցկացրել ԱՄՆ կառավարության պաշտոնյաների հետ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն