2024-09-27-5c5108ab-072b-4164-b41d-b03706a8bc1d.jpeg

Բրյուսելում Արմեն Գրիգորյանը փորձագիտական շրջանակներին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական և անվտանգային առաջնահերթությունները

Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է փորձագիտական կենտրոնների ներկայացուցիչների հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԽ-ից, հանդիպմանը հարց ու պատասխանի ձևաչափով քննարկվել է հարցերի լայն շրջանակ: Մի շարք հարցերի վերաբերյալ Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները, արտաքին քաղաքական և անվտանգային առաջնահերթությունները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն