Ուզում ենք հասկանալ՝ ինչպես հարցը լուծենք առանց դեֆորմացիաների. Փաշինյանը՝ ոստիկանապետի ու ԱԱԾ տնօրենի նշանակման մասին |aysor.am|

aysor.am: Քննարկումների փուլում եկել հանգել ենք կոնկրետ խնդիրների, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդադառնալով ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոներն ազատականացնելու թեմային։

«Կամ մենք ոստիկանության սպաների զինվորական կարիերան ընդհատում ենք, եթե նրանք դառնում են ոստիկանապետ կամ ԱԱԾ տնօրեն, կամ էլ քաղաքական ուղով նշանակված ոստիկանապետին պետք է գնդապետի կամ գեներալի կոչում տանք։ Եկեք այս համակարգում այսպիսի բաներ չանենեք։ Ուզում ենք հասկանալ՝ ինչպես հարցը լուծենք առանց դեֆորմացիաների, և այստեղ է, որ ակնհայտ կոնֆլիկտ առաջացավ»,- ասաց Նիկոլ Փաշինյնաը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն