Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ մայրաքաղաքի մի շարք փողոցներում

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 28-ից Բաղրամյան պողոտա – Մոսկովյան փողոց խաչմերուկում և Մաշտոցի պողոտայում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Մասնավորապես Մոսկովյան փողոցից դեպի Բաղրամյան պողոտա նախկին «միայն աջ», «ուղիղ», «ուղիղ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և աջ», «ուղիղ» ուղղություններով:

Ինչպես նաև, Մոսկովյան փողոցից դեպի Բաղրամյան պողոտա տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան կապամոնտաժվի:

Մաշտոցի պողոտայում՝ Մաշտոցի պողոտա – Իսահակյան փողոց խաչմերուկում և Մաշտոցի պողոտա – Մոսկովյան փողոց խաչմերուկում գտնվող՝ Մաշտոցի պողոտայի հ.39 շենքի հարակից ճանապարհահատվածներում կազմակերպված հետիոտնային անցումները կհանվեն:

Մաշտոցի պողոտա – Մոսկովյան փողոց խաչմերուկում, Մաշտոցի պողոտայից դեպի Մոսկովյան փողոց՝ նախկին «միայն աջ», «ուղիղ և աջ», «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն աջ», «ուղիղ», «ուղիղ և ձախ» ուղղություններով:

Ինչպես նաև, նշված խաչմերուկում կտեղադրվի աջ լրացուցիչ սեկցիա, որը մշտապես բաց կլինի աջ շրջադարձ կատարող տրանսպորտային միջոցների համար:

Նշված ճանապարհահատվածները կգծանշվեն, կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով