Վահան Կոստանյանը հանդիպել է Ուգանդայի պետնախարար Օկելո Հենրի Օրյեմի հետ

Սեպտեմբերի 25-ին, Նյու Յորքում, ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Ուգանդայի ԱԳ պետնախարար Օկելո Հենրի Օրյեմի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ուգանդայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով աշխատանքներ տանել բարձր տեխնոլոգիաների, կրթության, առողջապահության և մի շարք այլ ոլորտներում օրակարգի հարստացման ուղղությամբ։ Այդ համատեքստում կարևորվել է արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև բազմակողմ հարթակներում, մասնավորապես՝ Չմիավորման շարժման շրջանակներում արդյունավետ համագործակցության շուրջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով