2024-09-30-a62fd080-0b57-4f9d-9af6-22874967e0aa.jpeg

Երևանի ու Հռոմի միջև կստորագրվի «Բարեկամության և Համագործակցության» համաձայնագիր․ Տիգրան Ավինյանն Իտալիայում է

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը սեպտեմբերի 29-ից 1-ը կլինի Իտալիայի մայրաքաղաք Հռոմում:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

«Այցի ընթացքում երկու մայրաքաղաքների միջև կստորագրվի «Բարեկամության և Համագործակցության» համաձայնագիր։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Հռոմի քաղաքապետ Ռոբերտո Գուալտիերին կքննարկեն երկկողմ գործակցությանն առնչվող հարցեր ու կնախանշեն առաջիկա անելիքները»,-գրել է Կոստանյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն