Դեսպան Քվինն այցելել է Մասիս բլուր՝ տեղում ծանոթանալու պեղումների ընթացքում արված բացահայտմանը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Մասիս բլուր՝ տեղում ծանոթանալու պեղումների ընթացքում արված բացահայտմանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

«Լսե՞լ եք օրերս Մասիս բլուր բնակատեղում Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի համատեղ արշավախմբի պեղումների ընթացքում կատարված կարևոր բացահայտման մասին: Դեսպան Քվինն այցելեց Մասիս բլուր՝ տեղում տեսնելու թաղման հետ կապված բացահայտումը, ավելին իմանալու դրա պատմական նշանակության և գիտնականների հայ-ամերիկյան թիմի հետագա քայլերի մասին»,- հայտնում են դեսպանությունից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն