Իսրայելի բանակը հայտարարել է, որ Իրանի հարձակումը «հետևանքներ կունենա»

Իսրայելի բանակը հայտարարել է, որ Իրանի հարձակումը «հետևանքներ կունենա»

Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Հագարին ասել է, որ Իսրայելը կպատասխանի երկրի վրա Իրանի հրթիռային հարձակմանը: Իսրայելական կողմի հաղորդմամբ արձակվել է ավելի քան 400 հրթիռ, զոհերի և վիրավորների մասին դեռ տեղեկություններ չկան։ 

«Մենք ուժեղացված զգոնության մեջ ենք պաշտպանության և հարձակման հարցում, մենք կպաշտպանենք Իսրայելի քաղաքացիներին: Այս կրակը կունենա հետևանքներ: Մենք ունենք ծրագրեր, և մենք կգործենք մեր ընտրած ժամանակին և մեր ընտրած վայրում», – ասել է խոսնակը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն