Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետի տեղակալն ու Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը քննարկել են համագործակցության հեռանկարները

Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետի տեղակալն ու Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը քննարկել են համագործակցության հեռանկարները

Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այց է կատարել Վրաստան:

Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, Արթուր Երոյանին ընդունել է Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մաթիաշվիլին։ Կողմերը կարևորել են պաշտպանության բնագավառում համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը։ 

Գեներալ-մայոր Արթուր Երոյանը հանդիպել է նաև Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարի տեղակալ, գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Ջոնի Թաթունաշվիլիի հետ։ Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցության հեռանկարները։

Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Վրաստանի պաշտպանական ուժերի Ազգային պաշտպանական ակադեմիա, վարժանքների ու ռազմական կրթության հրամանատարության համազորային և միացյալ վարժանքների ու գնահատման կենտրոններ, ինչպես նաև սերժանտական ակադեմիա, որտեղ ներկայացվել են կրթօջախների և կենտրոնների գործունեությունն ու ծրագրերը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն