2024-10-09-0654ffd9-8a6a-4e71-9f9a-7af2aca15c89.jpg

ԵՄ-ն հայտարարել է Լիբանանին օգնություն հասցնելու համար «մարդասիրական օդային կամուրջի» գործարկման մասին |news.am|

news.am: Եվրամիությունը հայտարարել է, որ գործարկել է «մարդասիրական օդային կամուրջ»՝ Լիբանանին օգնություն հասցնելու նպատակով՝ երկրում կատաղի ռազմական գործողությունների պայմաններում:

Եվրահանձնաժողովը հայտնել է, որ երեք նախնական չվերթ է նախատեսել՝ Իտալիայից և Դուբայից մատակարարումներ հասցնելու համար հակամարտությունից տուժած երկիր, որոնցից առաջինը Բեյրութ կժամանի արդեն ուրբաթ:

«ԵՄ-ն աջակցում է Լիբանանի ճգնաժամից տուժած մարդկանց»,- գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։

«Վերմակներից մինչև կացարանների լրակազմեր և դեղամիջոցներ: Ավելի շատ օգնություն կլինի»,- հավելել է նա:

Անցյալ շաբաթ ԵՄ-ն հայտարարել էր, որ ի պատասխան շարունակվող բռնությունների 30 միլիոն եվրոյով ավելացնում է Լիբանանում մարդասիրական օգնության ծախսերը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն