2024-10-10-b23be6f1-0307-4ec9-9103-4f665a30f76b.jpeg

Գևորգ Պապոյանի նախագահությամբ կայացել է ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը

Հոկտեմբերի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի նախագահությամբ կայացել է ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստը:

Օրակարգում ընդգրկված էին տեսչական մարմնի ընթացիկ և առաջիկա գործունեությանն առնչվող հարցեր, որոնց վերաբերյալ զեկուցել և տեղեկատվություն է ներկայացրել տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը:

Կառավարման խորհուրդը հաստատել է տեսչական մարմնի 2024 թվականի 1-ին և 2-րդ եռամսյակների կատարողականի գնահատման վերաբերյալ հաշվետվությունները, ինչպես նաև դրական դիրքորոշում հայտնել կառավարման խորհրդի չորս անդամների պաշտոնավարման ժամկետների երկարաձգմանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն