Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածել են Բեյրութի կենտորնական շրջաններին

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածել են Բեյրութի կենտորնական շրջաններին

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարձակվել են շիական «Հեզբոլլահ» կազմակերպության թիրախների վրա Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնական հատվածում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Երկու նպատակաուղղված հարված է հասցվել Ռաս ալ-Նաբա և Նուայրի թաղամասերի շենքերին, որտեղ գտնվում էին «Հեզբոլլահի» բժշկական կենտրոնները»,-նշել է աղբյուրը:

Շտապօգնության մեքենաները շտապել են ավիահարվածներից տուժած շենքեր։ 

Նախնական տվյալներով՝ Բեյրութի կենտրոնում իսրայելական հարվածների զոհ է դարձել 11 մարդ, վիրավորվել՝ 48-ը: Հայտնում է Լիբանանի առողջապահության նախարարությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն