2024-10-11-93d785e9-ae86-4c21-b291-3a14ee6fe7d1.png

Հայաստանի և Ֆարերյան կղզիների հավաքականները չպարզեցին հաղթողին |tert.am|

tert.am: Հայաստանի ազգային հավաքականը երեկ՝ հոկտեմբերի 10-ին, Ազգերի լիգայի շրջանակում C լիգայի 4-րդ խմբի 3-րդ տուրում հյուրընկալվել էր Ֆարերյան կղզիների հավաքականին։

Հանդիպման հաշիվը բացեցին տանտերերը․ 37-րդ րոպեին աչքի ընկավ Բենջամինսենը։ Քիչ անց Լուկաս Սելարայանը տուգանայինից կատարած հարվածով հավասարեցրեց հաշիվը։

Առաջին խաղակեսն ավարտվեց 1-1 հաշվով։

Երկրորդ խաղակեսում կղզիաբնակները ևս մեկ անգամ գրավեցին Չանչարևիչի դարպասը․ 85-րդ րոպեին աչքի ընկավ Բյարտալոն։ Հայաստանի հավաքականի կազմում խաղավերջում հաշիվը հավասարեցրեց Գոռ Մանվելյանը՝ խփելով առաջին գոլը հավաքականի կազմում։

Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի 2-2 հաշվով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն