2024-10-14-f46c1317-5a1b-476d-ad23-38ede8f50cc9.jpg

Սուրեն Պսպիկյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքը

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Այս մասին Սուրեն Պապիկյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ներկայիս ընթացքին և ապագա ծրագրերին, մասնավորապես՝ ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումներին ու դրանց շրջանակում Ֆրանսիայի հետ համագործակցության ծրագրերին առնչվող հարցեր»,- գրել է Պապիկյանը։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն