Վաշինգտոնն Իրանից պահանջել Է դադարեցնել ուրանի հարստացումը Ֆորդոյում |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քելլի Քրաֆթը կոչ Է արել Իրանին անհապաղ դադարեցնել ուրանի հարստացումը Ֆորդոյի օբյեկտում:

«Իրանն ի սկզբանե Ֆորդոն կառուցել Է որպես ամրացված ստորգետնյա բունկեր ուրանի գաղտնի հարստացման համար: Իրանն օրինական ոչ մի պատճառ չունի այդ օբյեկտում շարունակելու ուրանի հարստացումը»,-ասել Է Քրաֆթը:

«Իրանը «պարտավոր Է անհապաղ այնտեղ դադարեցնել ուրանի հարստացման իր գործունեությունը»,-հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն