Արդյունավետ նախագահություն ենք ունեցել. Փաշինյան |shantnews.am|

shantnews.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում ունեցած ելույթում ընդգծեց, որ տարին լավ տրամադրությամբ է ավարտվում: Ընդգծելով, որ կոնսենսուս կա բոլոր հարցերի շուրջ՝ Փաշինյանն առաջարկեց անցել փաստաթղթերի ստորագրման գործընթացին:

«Կարծում եմ՝ սա լավ նշան է՝ բոլոր հարցերի շուրջ համաձայնություն կա: Քանի որ ավարտվում է Հայաստանի նախագահությունը ԵԱՏՄ մարմիններում, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր գործընկերներիս, կարծում եմ՝ լավ, արդյունավետ նախագահություն ենք ունեցել և կշարունակենք մեր գործընկերությունը նույն այս ոճով»,- նկատեց ՀՀ վարչապետը:

Լուկաշենկոն ևս շնորհակալություն հայտնեց Հայաստանին հաջող նախագահության համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն