2024-10-15-aba4a9e0-ac88-40e0-ad84-1b683f232acf.jpg

Երևանի Շարիմանյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Հոկտեմբերի 16-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Շարիմանյան փողոցում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Մասնավորապես, Հերացի փողոցից դեպի Աբովյան պուրակ, երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:

Միաժամանակ, նշված ճանապարհահատվածում կարվի համապատասխան գծանշում և կտեղադրվեն ճանապարհային նշաններ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն