Խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ՀՀ-ի կողմից փոխանցված առաջարկին Ադրբեջանից պատասխան դեռևս չի ստացվել. ԱԳՆ մամուլի խոսնակ |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ օգոստոսի վերջին ՀՀ կողմից փոխանցված առաջարկին (պայմանագրի նախագծի 10-րդ խմբագրություն) Ադրբեջանի կողմից պատասխան առաջարկ դեռևս չի ստացվել: Այդ մասին ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Հունիսի 26-ին հայկական կողմը հայտնել էր պայմանագրի առաջարկների 10-րդ փաթեթի ստացման մասին։

Oրեր առաջ Հայաստանի վարչապետը վերահաստատել էր՝ խաղաղության համաձայնագրի նախագիծը առնվազն 80 տոկոսով համաձայնեցված է, ապա առաջարկել Բաքվին ստորագրել այն, ինչն արդեն համաձայնեցված է՝ այդպիսով ունենալով ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե խաղաղություն և շարունակել աշխատել մնացած բոլոր հարցերի շուրջ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով