2024-10-18-fb99a4ff-bff3-4113-a5a5-987beeb27f4d.jpg

Սևանում կասեցվել է «Մարիա Ռեզորթ» հյուրանոցի ապօրինի ջրօգտագործումը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է՝ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում գտնվող «Մարիա Ռեզորթ» հյուրանոցային համալիրում կատարված ստուգմամբ պարզվել է, որ տարածքում շահագործվող 2 խորքային հորից իրականացվել է ապօրինի ջրօգտագործում՝ առանց համապատասխան թույլտվության։

Տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ խորքային հորերի ապօրինի ջրօգտագործումը կասեցվել է։

Իրավախախտը ենթարկվել է վարչական պատասխանատվության։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն