2024-10-18-59c588f4-ec76-415d-9e5e-32607e2a52f2.jpg

ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու պահանջով ստորագրահավաքի արդյունքում հավաքվել է 50.000 ստորագրություն․ Արման Բաբաջանյան

 Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը հայտնել է, որ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու պահանջով ստորագրահավաքի արդյունքում հավաքվել է անհրաժեշտ 50.000 ստորագրությունը:

Հիշեցնենք, որ մինչև նոյեմբերի 14-ը, նախաձեռնող խումբը պետք է հավաքեր նվազագույնը 50 հազար ստորագրություն, որպեսզի ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի հարցը մտներ ԱԺ օրակարգ։ 

Եթե Ազգային ժողովը չընդունի ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու որոշումը, նախաձեռնության անդամները այդ փուլում արդեն պետք է հավաքեն 300 հազար ստորագրություն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն