ՀՀ կառավարության անունից վստահեցնում եմ, որ պետությունը մշտապես գյուղացու կողքին է․ Գևորգ Պապոյան

ՀՀ կառավարության անունից վստահեցնում եմ, որ պետությունը մշտապես գյուղացու կողքին է․ Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը շնորհավորական ուղերձ է հղել գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ։

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Այսօր գյուղատնտեսության աշխատողի օրն է, և ես սրտանց շնորհավորում եմ ոլորտի ներկայացուցիչներին այս տոնի առթիվ: Գյուղատնտեսների անմնացորդ նվիրումն ու աշխատասիրությունը մեր ազգի պարենային անվտանգության և տնտեսական կայունության հիմնաքարերն են։
Ոլորտի առջև ծառացած որոշ մարտահրավերների պատճառով գյուղացու նվիրումը միշտ չէ, որ արդարացնում է սպասումները, բայց նրանց ներդրումներն անգնահատելի են և երբևէ աննկատ չեն մնում։
ՀՀ կառավարության անունից վստահեցնում եմ, որ պետությունը մշտապես գյուղացու կողքին է, և պետական աջակցության առանձին ծրագրերի իրականացման միջոցով ՀՀ կառավարությունը շարունակական աշխատանքներ է տանում ոլորտի առաջմղման, ենթակառուցվածքների բարելավման, գյուղի ու գյուղատնտեսության նկատմամբ հետաքրքրության ու գրավչության բարձրացման ուղղությամբ։
Տեղին է նշել, որ գյուղատնտեսությունը մեր տնտեսության առաջատար ճյուղերից մեկն է, և վերջին տարիների միջին ցուցանիշներով, հենց այս ոլորտում է ձևավորվում երկրի համախառն ներքին արդյունքի գրեթե 9 տոկոսը, իսկ գյուղատնտեսական մթերքների վերամշակող արդյունաբերության հետ մեկտեղ ագրոպարենային ոլորտի մասնաբաժինը այդ ցուցանիշը գերազանցում է ավելի քան 2 անգամ։ Ընդհանուր առմամբ, մեր երկրում գյուղատնտեսական համախառն արտադրանքի տարեկան ծավալները կազմում են շուրջ 1 տրիլիոն դրամ։
Գյուղատնտեսության աշխատողների աշխատանքի և նվիրումի հանդեպ մեծագույն հարգանքի և շնորհակալության զգացումով ևս մեկ անգամ շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ և մաղթում տոկունություն, ուժ և եռանդ», – նշված է ուղերձում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն