Լևոն Ջուլֆալակյանը ՌԴ քաղաքացիություն է ստացել |armenpress.am|

armenpress.am: Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ըմբիշ Լևոն Ջուլֆալակյանը դարձել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի:

Այս մասին փաստում է ՌԴ նախագահի ստորագրած հրամանագիրը:

Լևոն Ջուլֆալակյանը Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի երկարամյա մարզիչ էր: Նա այդ պաշտոնից հեռացավ 2019 թվականին:

Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Լևոն Ջուլֆալակյանը դարձել է 1988 թվականի Սեուլի Օլիմպիական խաղերի չեմպիոն, 1986 թվականին նվաճել է Եվրոպայի և աշխարհի չեմպիոնի կոչումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter