ԱՄՆ-ը ևս 400 մլն դոլարի օգնություն է հատկացնում Ուկրաինային |azatutyun.am|

azatutyun.am: Ամերիկան ևս 400 մլն դոլարի օգնություն է հատկացնում Ուկրաինային, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը՝ այսօր ժամանելով Կիև։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, օգնության նոր փաթեթը ներառում է զենք-զինամթերք և ռազմական տեխնիկա։

Սա Օսթինի չորրորդ այցն է Ուկրաինա, այն տեղի է ունենում Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններից երկու շաբաթ առաջ։

«Ուկրաինայի հարցում միանշանակ աջակցություն կա թե՛ դեմոկրատ, թե՛ հանրապետական թեկնածուների ճամբարներում», – ասել է Օսթինը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով