Ըստ ՄԱԿ-ի՝ Ռուսաստանի ներխուժման մեկնարկից ի վեր Ուկրաինայի բնակչությունը 10 միլիոնով նվազել է |azatutyun.am|

azatutyun.am: 2022-ի փետրվարին ռուսական լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից ի վեր Ուկրաինայի բնակչությունը 10 միլիոնով կամ մոտ մեկ քառորդով նվազել է, հոկտեմբերի 22-ին հայտարարել է Արևելյան Եվրոպայում ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ղեկավար Ֆլորենս Բաուերը՝ վկայակոչելով փախստականների արտահոսքը, ծնելիության անկումը և մարտերի հետևանքով մարդկային կորուստները։

«Պատերազմի անմիջական ազդեցությունը զգացվեց այն շրջաններում, որոնք պատերազմի պատճառով գրեթե անմարդաբնակ էին, գյուղեր, որտեղ մնացել էին միայն տարեցներ», – Ժնևում, մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է Բաուերը՝ միևնույն ժամանակ նշելով, որ ճշգրիտ և ամբողջական հաշվառում հնարավոր է միայն պատերազմի ավարտից հետո։

Reuters-ը նշում է, որ Ուկրաինան 1991 թվականին ԽՍՀՄ փլուզման ժամանակ ուներ ավելի քան 50 միլիոն բնակչություն, իսկ այսօր երկրում ժողովրդագրական վիճակը վատթարացել է։ Ըստ լրատվամիջոցի՝ 2021 թվականին՝ ռուսական ռազմական ներխուժումից առաջ, Ուկրաինայում ապրում էր մոտ 40 միլիոն մարդ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով