2024-10-23-3a52c937-9d03-4612-84ca-1a7e8abcfc3d.jpg

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. Հյուսիսային Կորեայի զորքերը Ուկրաինա ուղարկելը կհանգեցնի էսկալացիայի |news.am|

news.am: Եթե ​​Հյուսիսային Կորեան զորքեր ուղարկի Ուկրաինա՝ կռվելու Ռուսաստանի կողմից, դա զգալիորեն կսրի հակամարտությունը, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, փոխանցում է Reuters-ը։

Ռյուտեն ասել է, որ ինքը քննարկումներ է անցկացրել Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլի հետ Սեուլի հետ դաշինքի սերտ գործընկերության վերաբերյալ՝ կենտրոնանալով պաշտպանական և արդյունաբերական համագործակցության և Եվրոատլանտյան և Հնդկ-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանների փոխկապակցված անվտանգության վրա:

Հիշեցնենք, որ գլխավոր հետախուզական վարչության տվյալներով՝ մոտ 11 հազար հյուսիսկորեացի հետևակայիններ պատրաստում են Ռուսաստանի արևելքում՝ Ուկրաինայի դեմ պատերազմի ուղարկելու նպատակով։ Նրանք պատերազմի մեջ կմտնեն արդեն նոյեմբերին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն