2024-10-23-ece8de3f-adbf-473a-b1d5-0dd0a1622337.jpg

Իսրայելը թիրախավորել է Բեյրութի արվարձանում «Հեզբոլլահ»-ի զենքի արտադրամասերն ու պահեստները |armenpress.am|

armenpress.am: Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Բեյրութի արվարձանում «Հեզբոլլահ»-ի զենքի արտադրական օբյեկտներին և պահեստներին հարվածներ հասցնելու մասին։

«Գիշերն Իսրայելի ռազմաօդային ուժերը հետախուզական տվյալների հիման վրա հարվածներ են հասցրել «Հեզբոլլահ»-ի զինապահեստներին, արտադրական օբյեկտներին և հրամանատարական կենտրոններին, որոնք տեղակայված են Դահիյայի շրջանի քաղաքացիական ենթակառուցվածքի տարածքում։ Հարվածներից առաջ քայլեր են ձեռնարկվել քաղաքացիական անձանց վնաս պատճառելու վտանգը նվազեցնելու համար՝ ներառյալ այդ շրջանում բնակչությանը նախօրոք զգուշացնելը», – ասված է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ:  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն