Ամբողջ տարածաշրջանը կշահի հաղորդակցությունների ապաշրջափակումից. Զախարովա |1lurer.am|

1lurer.am: Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին:

«Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում մենք պետք է գտնենք փոխադարձ ընդունելի լուծում, որը հարմար կլինի և՛ Բաքվին, և՛ Երևանին։

Այս ամբողջ ընթացքում մենք ակտիվորեն աշխատել ենք այդ ուղղությամբ և պատրաստ ենք հետագայում աջակցություն ցուցաբերել մեր գործընկերներին։ Ամբողջ տարածաշրջանը կշահի հաղորդակցությունների ապաշրջափակումից»,- ասել է Զախարովան։

Նա նաև հիշեցրել է ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի վերջին մեկնաբանությունը, ըստ որի՝ «տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև