Հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 30-ը առաջին QR ուղետոմսը գնած ուղևորները 10 անվճար ուղետոմս կստանան

Հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 30-ը առաջին QR ուղետոմսը գնած ուղևորները 10 անվճար ուղետոմս կստանան, հայտում են քաղաքապետարանից:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են․

Նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից, մասնավորապես՝ MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը կամ ավտոբուսներում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը։

Նպատակը հունվարի 1-ից սպասվող միասնական տոմսային համակարգին սահուն անցում կատարելն է, որից հետո ուղևորներին կառաջարկվեն մշտական օգտագործման քարտեր, բանկային քարտեր, բջջային հավելվածով վճարումներ:

Այն ուղևորները, ովքեր երբեք չեն գնել QR ուղետոմս Telcell Wallet-ով, ապա հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում գնելով առաջին QR ուղետոմսը Telcell Wallet հավելվածում կստանան 10 անվճար QR ուղետոմս (ավտոբուս/մետրո):

Նվերը միանվագ է ու հասանելի է միայն առաջին անգամ QR ուղետոմս գնած օգտատերերի համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն