Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ վաղվանից մեկ ամսով՝ ժամը 00:00-ից 08:00-ն, փուլ առ փուլ միակողմանի փակ կլինի Թամանցիների փողոցը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը՝ ժամը 00:00-ից մինչև 08:00-ն, փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Թամանցիների փ. – Արտաշատի խճ. օղակաձև հատումից մինչև Թամանցիների փ. – Արշակունյանց պ. խաչմերուկ եղած  ճանապարհահատվածը:

Քաղաքապետարանը հորդորում է վարորդներին՝ աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում, ինչպեսև պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով