Հայաստանի ԲՏԱ փոխնախարարն ու Գանայի դեսպանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության ուղիները

Հայաստանի ԲՏԱ փոխնախարարն ու Գանայի դեսպանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության ուղիները

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գանայի Հանրապետության նորանշանակ դեսպան Լեսլի Ակյաա Օպոկու-Վարեին, նստավայրը՝ Մոսկվա։ 

ԲՏԱ նախարարությունից հայտնում են, որ Գևորգ Մանթաշյանը դեսպանին ներկայացրել է նախարարության գործունեության լայն շրջանակը, ոլորտի, հայկական ստարտափ էկոհամակարգի զարգացմանն ուղղված օրենսդրական բարեփոխումներն, իրականացվող ծրագրերն ու ձեռքբերումները, ընդգծել երկրում մարդկային ռեսուրսի՝ մասնավորապես մեծաթիվ ինժեներների առկայության առավելությունը: 

Մանթաշյանն անդրադարձել է արհեստական բանականության (AI)՝ կրթության և առողջապահության ոլորտում կիրառման հայաստանյան ձեռքբերումներին, այդ ուղղությամբ փոխգործակցության հնարավորությանը: 

Լեսլի Ակյաա Օպոկու-Վարեն իր հերթին ներկայացրել է վերջին տարիներին Հայաստանի հետ տարվող աշխատանքները, Գանայի՝ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների կիրառման շրջանակներում թվայնացման ոլորտում գրանցած հաջողությունները և Հայաստանի հետ հնարավոր համագործակցությունը:

Քննարկվել են նաև կիբեռանվտանգության, թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության հնարավոր այլ ուղիներ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն