2024-10-25-becc1e1a-3295-457c-b7c1-7fc2621f8687.jpg

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը և նրա ընտանիքը հրավիրվել են Դատախազություն |factor.am|

factor.am: Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության նախկին պատգամավոր, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Հովհաննես Սահակյանը, ծնողները՝ Միշա Սահակյանը, Նորա Մանուկյանը և կինը՝ Ռուզաննա Գրիգորյանը, հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Այս մասին Factor․am-ը տեղեկանում է «Ազդարար» պաշտոնական հայտարարությունների կայքէջից։

Ըստ ծանուցագրի՝ Սահակյանը և նրան փոխկապակցված անձինք հոկտեմբերի 31-ին պետք է ներկայանան վարչություն՝ նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության նյութերին ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու նպատակով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն