Կողմ եմ սահմանազատմանը, որովհետև այսօր ոչ մի հնարավորություն չունենք Ադրբեջանի դեմ կռվելnւ. ԵԿՄ նախագահ |tert.am|

tert.am: Ես կողմ եմ սահմանազատմանը, որովհետև այսօր ոչ մի հնարավորություն չունենք ադրբեջանցու դեմ կռվելու։

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակի արարողության ժամանակ ասել է «Երկրապահ կամավորականների միության» նախագահ Սասուն Միքայելյանը՝ նախորդ իշխանություններին մեղադրելով երկիրը «չզինելու» և «թալանելու» համար։

Նա ընդգծել է, որ «երկրապահները չեն կարող գնալ հրապարակ ու բղավել «դավաճա՛ն»»:

«Երկրապահը միշտ էլ եղել է իշխանության կողքին, և եթե այսօր փորձի քաղաքական խաղեր տալ, կգնանք դեպի ցեղասպանություն, ինչպես եղավ 1915-ին»,- ասել է Միքայելյանը։

Նրա խոսքով սահմանազատումն անհրաժեշտ է, որ Հայաստանը ազատ և անկախ պետություն դառնա, մի բան, որ այսքան տարի, ըստ նրա, չենք ունեցել։

Միքայելյանը նաև հայտարարել է, որ Արցախի հարցում հույսը չի կորցնում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով