Առողջապահական երեք ծրագրերով անցնում ենք հետվճարային ֆինանսավորման մեխանիզմի. Արսեն Թորոսյան |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 19-ի նիստում որոշում կայացրեց առողջապահության ոլորտում երեք ծրագրերով փոխել ֆինանսավորման մեխանիզմը:

Հարցը ներկայացրեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը. «Պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով հիվանդանոցային օգնության եւ սպասարկման ֆինանսավորումը մինչ օրս իրականացվում է սահմանափակված բյուջեի սկզբունքով: Փաստացի 15 տարի մենք միշտ ունեցել ենք տարվա սկզբին կնքվող պայմանագրեր, որոնց շրջանակներում պետք է բուժհաստատությունները դրա մեջ տեղավորվեին:

Սակայն բյուջեում առողջապահության հատվածի աճի շնորհիվ, ինչպես նաեւ էլեկտրոնային համակարգերի ներդրման շնորհիվ, որոշում է կայացվել, որ երեք ծրագրերի մասով անցում ենք կատարում ֆինանսավորման նոր մեխանիզմի:

Դրանք են՝ զինծառայողներին, նաեւ փրկարար ծառայողներին եւ նրանց ընտանիքներին բժշկական օգնության ծրագիրը, մանկաբարձական բուժօգնություն ծառայություններ ծրագիրը, սրտի անհետաձգելի վիրահատություններ ծրագիրը, որոնց համար առաջարկվում է դնել բյուջեի չսահմանափակման սկզբունքը: Դա կարելի է պայմանական անվանել հետվճարային համակարգ»,-ասաց նախարարը:

Նա հավելեց, որ եթե սա հաջողի, ամեն տարի ավելի շատ ծառայություններ կանցնեն այս մեխանիզմին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով