Լավրով․ «Արևմուտքը համառորեն իր ծառայություններն է պարտադրում հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում» |azatutyun.am|

azatutyun.am: «Արևմուտքը համառորեն իր ծառայություններն է պարտադրում Հարավային Կովկասում՝ մասնավորաբար հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում», – այսօր Մինսկում մեկնարկած եվրասիական տարածաշրջանի անվտանգության խնդիրներին նվիրված համաժողովի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Ռուսաստանի ԱԳ նախարարը նաև հայտարարել է, որ Մոսկվան և Թեհրանը պատրաստվում են խորացնել ռազմական համագործակցությունը՝ համապատասխան դրույթներ արձանագրելով «Համապարփակ ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրում»։

«Այս պահին մշակվող և մոտ ապագայում ստորագրվելիք այս համաձայնագիրը ռուս-իրանական հարաբերությունների ամրապնդման լուրջ գործոն կդառնա։ Դրանում ամրագրվելու է պաշտպանության ոլորտում ավելի սերտ համագործակցություն ծավալելու մտադրությունը», – նշել է Լավրովը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն