2024-11-02-5f4f94ec-3c6a-4737-8061-3c95737e7ae3.jpg

Հեռացիր-հեռացիր․ երկրպագուների հերթական բողոքի ակցիան Արարատ – Փյունիկ հանդիպման ժամանակ |armsport.am|

armsport.am: Fastex Պրեմիեր Լիգայի 2024/25թթ․ մրցաշրջանի 14-րդ տուրի «Արարատ» — «Փյունիկ» խաղում (0:1 դեռևս ընթացող) հերթական բողոքի ակցիան իրականացվեց։

Հանդիպման հենց սկզբում մի քանի երկրպագու ներխուժեցին խաղադաշտ վանկարկելով «հեռացիր-հեռացիր»՝ պահանջելով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նման բողոքի ակցիաներ իրականացվել էին «Շիրակ» — «Գանձասար» (0:0) և «Վեստ Արմենիա» — «Ալաշկերտ» խաղերում (2:0)։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն