Ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը Հայաստանից չի լինի․ ՀՖՖ փոխնախագահ |tert.am|

tert.am: ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը հարցազրույց է տվել  Ֆասթ Սպորտին, որի ընթացքում անդրադարձել է մի շարք հարցերի։

Խոսելով վերջին օրերին Հայաստանի առաջնության խաղերի ընթացքում արձանագրվող դեպքերին, երբ խաղերը դադարեցվում են բողոքի ակցիաներով, Նիկողոսյանը նշել է․ «Ես հասկանում և ընկալում եմ անհատների դժգոհությունը, բայց խաղերը կանգնեցնելը մեզ վնաս չէ, հայկական ֆուտբոլին է վնաս»։

ՀՖՖ փոխնախագահը խոսել է նաև Մակեդոնիայի հետ խաղի մասին՝ ասելով․ «Եթե մենք այդ ժամանակ չպարտվեինք, այդ դեպքում այս ակցիաները չէի՞ն լինի։ Նշանակում է, մենք լա՞վ էինք աշխատել»։

Ինչ վերաբերում է հավաքականի գլխավոր մարզիչ ընտրելուն, Նիկողոսյանը հստակեցրել է․ «Այն տարբերակը, որ մենք ընտրում ենք, Հայաստանից չի լինի»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter