Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին:

«Ջերմ շնորհավորանքներս ձեր տպավորիչ հաղթանակի կապակցությամբ: Պարոն նորընտիր նախագահ, ես անհամբեր սպասում եմ ձեզ հետ աշխատելու՝ Հայաստան-ԱՄՆ երկկողմ ռազմավարական հարաբերություններ կառուցելու ուղղությամբ՝ հիմնված մեր ընդհանուր արժեքների, առաջնահերթությունների և շահերի վրա»,- գրել է Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում:

Չնայած դեռևս պաշտոնապես չի հայտարարվել է ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի մասին՝ նրան արդեն շնորհավորել են Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը, Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեն,  Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն