«Ռոբերտ Քոչարյանի փառքի դափնիները կեղծ են»․ երկրորդ նախագահի տնտեսական հաջողությունների միֆը |1in.am|

1in.am: 2008թ-ի Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանն օրերս Վերաքննիչ քրեական դատարանում հայտարարեց, թե մինչև իր նախագահ դառնալը միջազգային կազմակերպությունների ցանկում Հայաստանը դասվում էր աղքատ երկրների շարքում, սակայն իր նախագահության ժամանակ երկիրը դարձել է միջին եկամուտներ ունեցող երկիր, որը մինչև այսօր մնացել է, չի փոխվել։

Թե որքանով է Քոչարյանի այս հայտարարությունը համապատասխանում իրականությանը և արդյոք նրա կառավարման տասը տարվա ընթացքում Հայաստանն ունեցել է տնտեսական լուրջ հաջողություններ՝ փորձեցինք պարզել տնտեսագետ Աշոտ Մարկոսյանի հետ։

«Այդ ժամանակահատվածի վերաբերյալ պետք է նա հնարավորինս քիչ խոսի, մեր ժողովրդի հիշողությունը պետք չի թարմացնել․ ինձ այստեղ մեկ ուրիշ հանգամանք է զարմացնում, թե ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը լինելով երկրի նախագահ՝ իրեն է վերագրում մանիպուլյացիաներով, թվանկարչությամբ և արհեստածին գործոններով պայմանավորված տնտեսական ձեռքբերումները, հասկանալի է՝ նա բոլոր դափնիներն ուզում է վերցնել իրեն, բայց դրանք միանգամայն կեղծ դափնիներ են»։

Ավելին՝ 1in.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով