Գերասիմ Վարդանյանի նկատմամբ կիրառված տնային կալանք խափանման միջոցը վերացվեց

Գերասիմ Վարդանյանի նկատմամբ կիրառված տնային կալանք խափանման միջոցը վերացվեց

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի նկատմամբ կիրառված տնային կալանք խափանման միջոցը վերացվեց։ Այդ մասին հայտնել է նրա պաշտպան Սերգեյ Հարությունյանը։

«Դրական եմ համարում դատարանի որոշումը, հուսադրող է և գործը, որպես այդպիսին, շինծու է»,- նշել է նա։

Գերասիմ Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը՝ «ցույցերին մասնակցելու համար 5000-ական դրամներ բաժանելու» գործով։ Ձայնագրությունը մամուլում էր տարածվել, իսկ Վարդանյանի պաշտպանները պնդում էին, որ փաստական ապացույց չկա այդ մասին։ 

Ավելի ուշ՝ հոկտեմբերին, Վարդանյանի կալանքը դատարանը փոխեց տնային կալանքով և սահմանեց 2 մլն դրամ գրավ: 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն